Ես իմ խոսքը գործ դարձրի, գործս՝ մի գիրք-հուշարձան,
Կյանքս՝ հատիկ ցորեն հացի, ազգիս ձեռին սերմնացան․․․
Սամվել Ավդալյան
Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ ժամանակակից գրող Սամվել Ավդալյանի <<Մի քանի երգեր հայրենքի և սիրո մասին >> գրքի շնորհանդեսը։ Հեղինակին ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց գրող Աիդա Ավդալյանը։ Ներկաներն ունկնդրեցին հեղինակի ստեղծագործություններից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։ Միջոցառման ընթացքում Սամվել Ավդալյանը պատասխանեց ընթերցողների հարցերին, կարդաց և կատարեց իր հեղինակած երգերը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են