Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ մանկագիր, բանաստեղծ Անուշ Վարդանյանի «Սիրո լռություն» գրքի շնորհանդեսը: Հեղինակի խոսքով բանաստեղծությունը նրա համար կյանքին կապող շնչառություն է:
Բացման խոսքով հանդես եկավ և միջացառումը վարեց գրքի հեղինակ Անուշ Վարդանյանը: Ելույթով հանդես եկան ԲԳԴ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, գրականագետ, բանաստեղծ, բ.գ.թ., դոցենտ Նորայր Ղազարյանը, գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, գրող, ռեժիսոր Անժելա Սահակյանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծություններ Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են