Ավ. Իսահակյանի անվ․ Կենտրոնական գրադարանը, Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր սեմինար՝ Երևանի համայնքային գրադարանների երիտասարդ գրադարանավարների համար։ Մասնակցում էին Էրեբունի վարչական շրջանի թիվ 10, Շ․ Կուրղինյանի անվան թիվ 17, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 18, Շառլ Ազնավուրի անվան ԳԿՀ-ի Ավան վարչական շրջանի թիվ 1, Համո Սահյանի անվան գրադարանների գրադարանավարներ։
Մասնագիտական երկարամյա փորձի փոխանակման, գրադարանային գործի ճիշտ կազմակերպման, զարգացման, միջգրադարանային կապերի ամրապնդման մասին ելույթներով հանդես եկան «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ՀՀ ԱՄՆ դեսպանատան Ամերիկյան անկյան տնօրեն Ներսես Հայրապետյանը և «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը։ Իսահակյան գրադարանի 87-ամյա պատմության և գործառույթների մասին շնորհանդես ներկայացրեց «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավար Աննա Ավոյանը։ ԿԳ-ի «Ամերիկյան կենտրոն» բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը ներկայացրեց Սոցիալական մեդիայի կարևորությունը՝ գրադարանների հանրայնացման գործում, ԿԳ-ի ընթերցողների գրանցման և հաշվառման բաժնի վարիչ Հասմիկ Նալբանդյանը՝ ընթերցողների էլեկտրոնային գրանցման կարգը, ԿԳ-ի տեղեկատու-մատենագիտական բաժնի վարիչ Գայանե Եդիգարյանը խոսեց տվյալ բաժնի գործառույթների մասին։ Սեմինարի շրջանակներում հրավիրված էին ժամանակակից գրողներ Շուշանիկ Արամը, Գոռ Հարությունյանը, Արամ Ավետիսը, Դավիթ Սամվելյանը, Արմեն Սարգսյանը և այլք։ Գրադարանավար-գրող քննարկումնն անցավ ջերմ մթնոլորտում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են