Թանգարանների միջազգային օրվան նվիրված մայիսի 18-20-ը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը կազմակերպել էր «Ֆրիտյոֆ Նանսենը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր֊100» խորագրով եռօրյա գիտաժողով:
Գիտաժողովի երրորդ օրը մեկնարկեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Գիտաժողովը հրաշալի ելույթով բացեց օրվա գլխավոր բանախոս, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը:
«Ֆրիտյոֆ Նանսենի հայերեն հրատարակված գրքերը (8 հատոր) և նրա մասին մենագրությունները (12 հատոր)» զեկուցմամբ հանդես եկավ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի աշխատակից, գրականագետ Հայարփի Խաչատրյանը: Ելույթներով հանդես եկան Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, թանգարանի աշխատակիցներ Էլեն և Անահիտ Վարդանյանները:
Գիտաժողովը Կոմիտասի անզուգական «Կռունկ», Գրիգոր Նարեկացու «Հաւուն, հաւուն» («Մեղեդի Յարութեան») և նորվեգացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի ստեղծագործությունների կատարումներով եզրափակեց ջութակահարուհի Քրիստինե Մարգարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են