Դպրոց-գրադարան-թատրոն


    Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ- ում անակնկալները շարունակվում են:
Մանկական գրականության սպասարկման բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, « Կոշկավոր Կատուն » ներկայացման մեջ կատվի դերակատար Գևորգ Դավթյանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին թիվ 168 հիմնական դպրոցի 1-ին դասարանցիները՝ դասվար Արմինե Հակոբյանի ուղեկցությամբ:
Թեման Շառլ Պերրոյի «Կոշկավոր Կատուն » հեքիաթն էր:
Գևորգը պատմեց հեքիաթը, զուգահեռ խոսեց ներկայացման մասին, և քանի որ ներկայացումը երաժշտական էր, կատարեց հատվածներ ներկայացումից:
Երեխաները հայկական նամականիշ խաղի միջոցով ծանոթացան մեր երկրի պատմությանը, ինչպես նաև բացահայտեցին Գևորգին բեմից դուրս՝ որպես իրենց ավագ ընկեր:
Երեխաները գրադարանից հեռացան անչափ տպավորված կրկին վերադառնալու ցանկությամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են