«Եվ գուցե հայ ազգի ճակատագիրն այլ կերպ ընթանար, եթե Թեոդորոս Ռշտունու նման քաղաքական մտածողներ շատ լինեին հայ կառավարող շրջանների մեջ»։
Լեո
Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող Գոհար Ռշտունու հետ և նրա «Հայոց բախտի ճամփաներով» գրքի շնորհանդեսը։ Ավելի քան 20 գրքերի հեղինակը այս անգամ իր ընթերցողին ծանոթացնում է Հայոց իշխան, Մարզպանական Հայաստանի սպարապետ, այնուհետև Հայոց մարզպան Թեոդորոս Ռշտունու հետ։ Շապիկի վրա դրված է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի «Տիգրան Մեծ Արածանիի ճակատամարտ» կտավից մի հատված: Հեղինակը զրուցապատումի միջոցով ներկայացնում է իր գոյության ընթացքում քանիցս հզորագույն տերությունների միջև բաժան-բաժան եղած երկրի մասին, ինչպես նաև Ռշտունի ազգանվան ծագումնաբանության մասին։ Գրքի դերի, նշանակության մասին ներկայացրեց խմբագիրը՝ արձակագիր, առաջին Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը։ Միջոցառման ընթացքում հանդիսավար Գայանե Սամվելյանը հատվածաբար ընթերցողին ծանոթացնում էր զրուցապատումին։ Իսկ թե ի՞նչ պատմություններ կան զետեղված գրքում պատմական տոհմի ու նրա անհատների մասին թողնում ենք ընթերցողի բացահայտմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են