Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հերթական հետաքրքիր միջոցառումը՝ «Հեքիաթի օր» խորագրով։ Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Իսահակյան գրադարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը։ Փոխտնօրենը կարևորեց «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի դերը ֆրանսախոս երկրների միջմշակութային հաղորդակցության խթանման գործում։
«Հեքիաթի օր» միջոցառմանը մասնակցեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության մշակութային հարցերով պատասխանատու Պատրիկ Գուդը։ Նա ֆրանսերեն լեզվով ընթերցեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և ջերմ անմիջականությամբ պատասխանեց տրված հարցերին։ Գրադարանի հյուրերն էին «Գլաձոր» համալսարանի օտար լեզուների և գրականության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները / դասախոս՝ Հասմիկ Դեմերջյան/ և Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի աշակերտները /ուսուցչուհի՝ Աշխեն Նազինյան/։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց գործնական, անմիջական հաղորդակցություն-քննարկում համամարդկային, գրական, լեզվամշակութային արժեքների շուրջ։ «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված հերթական միջոցառումը հաստատապես ծառայեց իր նպատակին. այն նպաստեց ֆրանսախոս ժողովուրդների գրական-մշակութային բարեկամության և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են