Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում, կազմակերպվեց դասախոսություն՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուի 115-ամյակին։
Գրադարանի հյուրերն էին Երևանի Լ. Ազգալդյանի անվան թիվ 200 հիմնական դպրոցի աշակերտները՝ պատմության ուսուցիչ պարոն Քերոբյանի ուղեկցությամբ։
Գառզուի կենսագործունեության, ինքնատիպ ստեղծագործական արվեստի, անցած դժվար և հարուստ ճանապարհի մասին հետաքրքիր, բովանդակալից դասախոսություն կարդաց Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը։
Ցուցադրվեց Գառզուի մասին Արփեն Մովսեսյանի և Վահան Կարապետյանի «Հայից հայ» տեսաֆիլմը, որը ծավալուն տեղեկույթ հաղորդեց Գառզուի կյանքի, ստեղծագործական յուրատիպ ճանապարհի մասին։
«Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված այս հերթական միջոցառումն աներկաբայորեն ծառայեց իր նպատակին, այն է՝ նպաստեց ազգային և համամարդկային բարձր մշակույթի և արժեհամակարգի մասին պատանի ընթերցողների գիտելիքների հարստացմանը, նրանց մեջ ազգային ինքնագիտակցության զարգացմանը, քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը, ինչպես նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների մշակութային բարեկամության խթանմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են