Ալվարդ Բաբայանի «Մտորումներ կյանքի ճանապարհին» գրքի շնորհանդեսը


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ալվարդ Բաբայանի «Մտորումներ կյանքի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։
Հանդիսությունը բացեց, վարեց և գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Ալվարդ Բաբայանին գնահատանքի և շնորհավորանքի ջերմ խոսք հղեցին գնդապետ Ալբերտ Քարտաշյանը, վաստակավոր մանկավարժ Մարիետա Միրզոյանը, քանդակագործ Ալեքսան Բաբայանը, դերասան Հովակ Գալոյանը, հեղինակի մանկության ընկերուհի Մարի Չատյանը, Եզդիների միության նախագահ Խդր Հաջոյանը։ Նրանք անդրադարձան գրքում ամփոփված հետաքրքիր մտորումների և մարդկային առաքինությունների արծարծումներին։
«Գթության Մայր» միջազգային միության հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը նմուշներ ընթերցեց Ալվարդ Բաբայանի գրքից և միջոցառումն ամփոփեց շնորհավորական խոսքով։
Ալվարդ Բաբայանի խոսքը հուզեց հանդիսության մասնակիցներին։ Երախտագիտության ջերմ խոսք հղվեց Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և աշխատակազմին։
Ցուցադրված տեսանյութն ամբողջացրեց միջոցառման խորհուրդը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են