Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված գրադարանի բարեկամի օրվան։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա խորին երախտագիտություն հայտնեց Իսահակյան գրադարանի բոլոր տարիների բարեկամներին՝ շեշտելով նրանց հեղինակավոր, ծանրակշիռ դերակատարությունը գրադարանի բազմաթիվ ձեռքբերումների և հաջողությունների գործում։ Տնօրենը բարձր գնահատեց գրադարանի բարեկամների ակումբի անդամների կայուն և պատվարժան գործակցությունը Իսահակյան գրադարանի հետ, ինչպես նաև նրանց կողմից մեծածավալ գրքային նվիրատվությունը, որով գրադարանային ֆոնդը համալրվում, հարստանում է տասնյակ հազարավոր արժեքավոր գրքերով։
Այնուհետև Հասմիկ Կարապետյանը Իսահակյան գարադարանի շնորհակալագրերը առանձնահատուկ մեծարանքով հանձնեց գրադարանի բարեկամների ակումբի անդամներին՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, գրականագետ, թատերագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանին, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանին, «Կարեն և Ռուբեն Ղազարյաններ» ընտանիքին, ԵԹԿՊԻ-ի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանին, «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի նախագահ Ռաֆիկ Խաչատրյանին և «Հրատարակչություն» ՍՊԸ -ի գործադիր տնօրեն Թելման Բոյաջյանին, լրագրող, հասարակական գործիչ Վրեժ Սարուխանյանին, Աստղիկ Անտոնյանին, ԵՊԲՀ-ի ուսխորհրդին, ՌԴ-ի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ Գարրի Կասպարովին, Գրիգոր Ասլանյանին, Աստղիկ Անտոնյանին,Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցին / տնօրեն՝ Մարինա Վարդանյան/, Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցին, Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցին /տնօրեն՝ Արմենուհի Զուռնաչյան/, որի բազմաթիվ շնորհալի աշակերտներն օրեր առաջ փայլուն հաղթանակ տարան գրադարանի կազմակերպած ասմունքի բոլոր մրցույթներում։
Իսահակյան գրադարանի / տնօրեն՝ Հասմիկ Կարապետյան/ և Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի /տնօրեն՝ Արմենուհի Զուռնաչյան/ միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Գրադարանի բարեկամների ակումբի բոլոր անդամները երախտագիտության ջերմ խոսք հղեցին Իսահակյան գրադարանի ողջ աշխատակազմին, տնօրեն տիկին Հասմիկ Կարապետյանին՝ գրադարանի բազմամյա պատասխանատու և բարձրամակարդակ աշխատանքի համար։ Նրանք շեշտեցին, որ գրադարանն աշխատանքային պատասխանատու քաղաքականությամբ վաղուց է դարձել հայ և համաշխարհային մշակույթի, գրականության հանրահռչակման բացառիկ արժեքավոր կրթամշակութային յուրատիպ տաճար։
Միջոցառման ավարտին գրադարանի բարեկամ՝ Ալ. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի / տնօրեն՝ Մարինա Վարդանյան/ շնորհաշատ սաները /դասատու՝ Նորա Այվազյան/ հանդես եկան երաժշտական բարձրաճաշակ կատարումներով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են