«2021թ. Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփում


    Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «2021թ. Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփումը։
Ներկա էին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և բոլոր մասնաճյուղերի վերոնշյալ մրցույթի հաղթողները։
Միջոցառումը ողջույնի և գնահատանքի խոսքով բացեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Տնօրենը խորությամբ անդրադարձավ մարդկային կյանքում, մասնավորապես երիտասարդ մարդու ձևավորման և զարգացման գործում գրքի, գրականության, ընթերցանության մեծագույն դերակատարությանը։
Միջոցառման պատվավոր հյուրերը՝ գրող, թարգմանիչ, խմբագիր Սաթենիկ Մկրտչյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, արձակագիր, թարգմանիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը, արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան Սեյրանուհի Գեղամյանը,շնորհավորեցին գրադարանի «2021թ. Տարվալավագույնընթերցող» մրցույթի հաղթողներին, նրանց հղեցին կրթադաստիարակչական բովանդակությամբ արժեքավոր ուղերձներ, գրադարանի կողմից հանձնեցին պատվոգրեր և բարձրարժեք գրքերի հավաքածուներ։
Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Նա ներկայացրեց գրքի, ընթերցանության, գրադարանի մասին հայ և համաշխարհային մեծերի իմաստություններ։ Հնչեցին երաժշտական գործեր Երևանի «Բեմել «Ս» երգի, պարի, թատրոն-ստուդիայի վոկալի դասատու, երաժիշտ Անի Ծատուրյանի կատարմամբ։
Միջոցառումն ավարտվեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հուզիչ ասմունքով՝ Խորեն Աբրահամյանի ինքնատիպ մեկնաբանությամբ։
Հաղթող երեխաների երախտագիտության գրագետ, ընդգրկուն, իմաստալից ելույթները հիացրին միջոցառման բոլոր մասնակիցներինև մեկ անգամ ևս հաստատեցին «2021թ. Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի նպատակայնությունն ու արդյունավետությունը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են