«Ճանաչենք մեր հայրենիքը՝ Հայկ Նահապետից մինչև Արցախ»


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի համագործակցությամբ՝ «Ճանաչենք մեր հայրենիքը՝ Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը կազմակերպվեց Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում։
էլեկտրոնային խաղ- մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ձեռք բերել «ԱՐԱԲԿԻՐ» /թիվ 36 գ/մ/ և «ՄՈՒՇ»/թիվ 29 գ/մ/ թիմերը։ Խաղ-մրցույթն անցավ ջերմ և գործուն մթնոլորտում։ Երեխաները փայլեցին իրենց գիտելիքներով։ Էլեկտրոնային խաղ- մրցույթի հանձնախմբի նախագահ, պատմաբան Գևորգ Յազըճյանը և բոլոր անդամներն ամրագրեցին, որ մասնակիցները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել խաղ-մրցույթին։
Նախագահ Գևորգ Յազըճյանը ամփոփեց մրցույթի արդյունքը և հայտարարեց խաղ-մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող թիմի անունը՝ «ԱՐԱԲԿԻՐ» /թիվ 36 գ/մ/։
Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի կողմից «ԱՐԱԲԿԻՐ» թիմին հանձնվեց պատվոգիր։
Թիվ 29 գ/մ-ի «ՄՈՒՇ» թիմն ստացավ էլեկտրոնային խաղ- մրցույթի մասնակցության հավաստագիր։
Խաղ-մրցույթի եզրափակիչ փուլին մասնակից երկու թիմերն էլ նվեր ստացան արժեքավոր գրքերի հավաքածուներ։
Երեխաները մեծ խանդավառությամբ ընդունեցին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի վետերան, «Վան»գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի հայրենասիրական խոսքը և պետականազորացման ուղերձը։
«Ճանաչենք մեր հայրենիքը՝ Հայկ Նահապետից մինչև Արցախ » էլեկտրոնային խաղ-մրցույթը հաստատապես ծառայեց իր նպատակին։
Այն 14-16 տարեկան ընթերցողներին ծանոթացրեց հայոց պատմությանը, հայ մշակույթին և նպաստեց հայրենասիրական դաստիարակության խթանմանը, ազգային ոգու զորացմանը

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են