ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԴԱՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․


    Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ «Ճանաչենք մեր հայրենիքը՝ Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ-մրցույթի 2-րդ փուլը։ Խաղ- մրցույթի երկրորդ փուլին մասնակցում էին թիվ 21 գ/մ «ՀԱՅԱՍԱ», թիվ 27գ/մ «ԱՐՄԵՆԱԿՅԱՆ», Ս. Վահունու անվ. թիվ 28գ/մ «ԱՐԱՐԱՏ», թիվ 29 գ/մ «ՄՈՒՇ», Ջ. Բայրոնի անվ. Արվեստի գրականության բաժնի «ՎԱՆ » թիմերը։
Ուրախությամբ և հաճույքով պիտի նշել, որ մասնակից բոլոր թիմերն էլ աչքի ընկան հարցաշարերի պատասխանների ճիշտ իմացությամբ և հիմնավոր գիտելիքներով։
Խաղ- մրցույթի հանձնախմբի նախագահ, պատմաբան Գևորգ Յազըճյանը և բոլոր անդամները գոհ էին մասնակիցների գիտելիքների մակարդակից։
Նախագահ Գևորգ Յազըճյանը ամփոփեց մրցույթի արդյունքը և հայտարարեց խաղ-մրցույթի երկրորդ փուլում հաղթող թիմի անունը՝ «ՄՈՒՇ» /թիվ 29 գ/մ։
Խաղ-մրցույթին մասնակից թիմերին գրադարանի կողմից հանձնվեց մասնակցության հավաստագրեր։
Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Երեխաները ոգեշնչված էին և խանդավառված։
Մրցույթի երկրորդ փուլը նույնպես հավաստեց, որ այն հիրավի նպաստել է մասնակիցների հայրենասիրական ոգու զորացմանը և ազգային պատմության ճանաչողության խթանմանը։
«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽ» ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՏՈՆ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են