ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԴԱՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում կայացավ «Ճանաչենք մեր Հայրենիքը՝ Հայկ Նահապետից մինչև Արցախ» էլեկտրոնային խաղ- մրցույթի առաջին փուլը։
էլեկտրոնային խաղ- մրցույթի առաջին փուլին մասնակցում էին Խ. Գյուլնազարյանի անվան թիվ 15գ/մ «ԿԻԼԻԿԻԱ», Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ «ԱՐՓԻ », Մանկական գրականության բաժնի «ԱՐԱՏՏԱ», թիվ 36 գ/մ «ԱՐԱԲԿԻՐ», Տեխնիկական գրականության բաժնի «ԱՄԱՐԱՍ» թիմերը, որոնք բոլորն էլ աչքի ընկան հայոց պատմությանը և հայոց լեզվին վերաբերող հիմնավոր գիտելիքներով։
էլեկտրոնային խաղ- մրցույթի հանձնախմբի նախագահ, պատմաբան Գևորգ Յազըճյանը և բոլոր անդամները գոհ էին մասնակիցների գիտելիքների մակարդակից։ Նախագահ Գևորգ Յազըճյանը ամփոփեց մրցույթի արդյունքը և հայտարարեց խաղ-մրցույթի առաջին փուլում հաղթող թիմի անունը՝ «ԱՐԱԲԿԻՐ» /թիվ 36 գ/մ/։ Խաղ-մրցույթին մասնակից թիմերին գրադարանի կողմից հանձնվեց մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։Խաղ-մրցույթի մասնակիցների խանդավառ, ոգեշունչ հոգեվիճակը և խելացի պատասխանները վկայեցին, որ մրցույթը հիրավի ծառայել է իր նպատակին՝ հայրենաճանաչության,ազգային ինքնահարգանքի և հայրենասիրական ոգու զորացմանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են