ՕՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ ԳԻՐՔՆ ԷՐ,
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊՈԵԶԻԱՆ․․․
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125 – ամյակին նվիրված գրական ցերեկույթ, որի խորհուրդն ընդլայնվեց և դարձավ ընդհանրապես գրականության, պոեզիայի կրկնարժևորման և հանրահռչակման յուրահատուկ ոգեղեն տոն։
Հանդիսությանը ներկա էին Մեծն Եղիշե Չարենցի թոռնուհի, գրականագետ Գոհար Չարենցը, բազմաթիվ հյուրեր և գրադարանի ընթերցողներ։
Միջոցառումը բացեց, վարեց և Ե․ Չարենցի պոեզիայից բարձրարվեստ ասմունքով նմուշներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Չարենցյան բանաստեղծություններով ողջույնի խոսք ասաց գրադարանի աշխատակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը։
Միջոցառմանն առանձնակի շունչ և հուզմունք հաղորդեց Եղիշե Չարենցի թոռնուհի, գրականագետ Գոհար Չարենցի ինքնաբուխ խոսքը։
Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանն ընդգրկուն, հիմնավոր փաստարկմամբ մեկնաբանեց Իսահակյան գրադարանի կողմից ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս պոեզիայի, գրականության առցանց հանրահռչակման մրցույթների գոհացուցիչ արդյունքները։ Տնօրենը ողջույնի և գնահատանքի ջերմ խոսքերով մրցույթների մասնակիցներին և հաղթողներին հանձնեց հավաստագրերը և մրցանակները՝ ըստ ներքոնշյալ արդյունքի․
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ
1. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Իրինա Շախյանին տրվեց առաջին կարգի մրցանակ
2. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի ընթերցող, Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էրիկ Շալջյանին տրվեց երկրորդ կարգի մրցանակ
3. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի ընթերցող, Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սիլվի Կյուրղինյանին տրվեց երրորդ կարգի մրցանակ
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ
1. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Էրիկ Բարսեղյանին տրվեց առաջին կարգի մրցանակ
2. Քասախի Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հունանյանին տրվեց առաջին կարգի մրցանակ
3. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 36 գրադարան-մասնաճյուղի ընթերցող Մերի Զաքարյանին տրվեց երկրորդ կարգի մրցանակ
4. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Ս. Վահունու անվան թիվ 28 գրադարան-մասնաճյուղի ընթերցող, թիվ 36 հիմնական դպրոցի 7-րդ դաս.-ի աշակերտ Հարություն Վարդպարոնյանին տրվեց երկրորդ կարգի մրցանակ
5. ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Դավթյանին տրվեց երրորդ կարգի մրցանակ
6. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 29 գրադարան-մասնաճյուղի ընթերցող, թիվ 28 մանկապարտեզի սան Մարկ Հակոբյանին տրվեց երրորդ կարգի մրցանակ
ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ
1. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի ԿԳ-ի ընթերցող, Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ էրիկ Բարսեղյանին տրվեց առաջին կարգի մրցանակ
2. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գրադարան- մասնաճյուղի ընթերցող, Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Նինել Դավոյանին տրվեց երկրորդ կարգի մրցանակ
3. «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի թիվ 21 գրադարան-մասնաճյուղի փոքրիկ ընթերցող Քնարիկ Տոմոյանին տրվեց երրորդ կարգի մրցանակ։
Չարենցյան բնութագրմամբ՝ «Պայծառ գալիքի գանգրահեր տղաների» և «բարակիրան նաիրուհիների» կենդանի ասմունքային կատարումները, հայոց Մեծերի հոգևոր ներկայությունը, Իսահակյան գրադարանի կողմից ներկայացված գրական տեսանյութերը, գրականության, պոեզիայի ջերմ փառաբանումը հայրենասիրության կենարար լիցք և ոգեղեն ներուժ փոխանցեցին ներկաներին․․․

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են