Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթ։
Միջոցառման ընթացքում հետաքրքիր համադրությամբ հնչեցին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի հոդվածից հատվածներ և ցուցադրվեցին հոբելյարի հարուստ կյանքի ուղու և բեղուն գործունեության մասին տեսանյութեր։
Ներկայացված փաստավավերագրական, գեղարվեստական հարուստ նյութը, Գայանե Սամվելյանի գեղեցիկ ընթերցումները շեշտադրեցին Սեյրանուհի Գեղամյան մտավորականիպատկառելի գրական, լրագրողական, արվես¬տագիտական վաստակն ու ներդրումը, նրա հայրենասիրական բոլորանվեր կերպարը։
Այո, տասնամյակների ընթացքում Ս. Գեղամյանի տաղանդավոր գրիչը բացահայտել և հայ հանրությանն է ներկայացրել սփյուռքահայ բազմաթիվ գործիչների, գրողների՝ Անդրանիկ Ծառուկեան, Մկրտիչ Հաճեան, Միսաք Թոռլաքյան,մեծ քանդակագործ Խորեն Տեր-Հարության, Հակոբ Կարապենց և այլք։
Օրվա հոբելյարի խորաթափանց խոսքը մեկ անգամ ևս ամրագրեց նրա վառ կերպարն ու ազգային, մարդկային արժեքների հանդեպ բացառիկ պաշտամունքը։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շնորհավորանքի և գնահատանքի իր ամփոփիչ խոսքում ընդգծեց Ս. Գեղամյանի գրական-մշակութային, քաղաքացիական գործունեության բարձր արժեքը մեր բարդ ժամանակներում։
Հանդիսությունը գրականության, մշակույթի, ոգեղենի յուրատիպ ձոներգ էր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են