Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-մշակութային հերթական միջոցառումը. կազմակերպվել էր հետաքրքիր ցերեկույթ՝ նվիրված գրող, թարգմանիչ Սաթենիկ Մկրտչյանի ծննդյան 75 և գրական գործունեության 55-ամյա հոբելյաններին։
Հոբելյարին ջերմորեն շնորհավորեցին և բարձր գնահատանքի խոսք հղեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, գրող Պերճուհի Ավետյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։
Ելույթ ունեցողները հետաքրքիր շեշտադրումներով ներկայացրին Սաթենիկ Մկրտչյանի քաղաքացիական հայեցի կերպարը, նրա առանձնահատուկ գրականությունը և գրելաոճը՝ նշելով, որ նրա գրական, թարգմանչական գործունեությունը զգալի տեղ է գրավում արդի հայ գրականության մեջ։
Հանդիսության ավարտին Սաթենիկ Մկրտչյանը խորին երախտագիտությւոն հայտնեց միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։
Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են