Ավ․ Իսահակյանի անվ․ Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Աննա Վանի «Մասիսի հետքերով» գրքի շնորհանդեսը, որը հուզիչ հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Խաչատրյանի հիշատակին:
Միջոցառումը հայրենասիրական բանաստեղծության ասմունքով բացեց Սոնա Վանը։
Հուշ-ցերեկույթը վարեց և «Մասիսի հետքերով» գրքի պատումը ներկայացրեց Կարինե Մկրտչյանը։
Ցերեկույթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Հայկ Խաչատրյանի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Հայկ Խաչատրյանի ծնողները, հարազատները, զինակից ընկերները, ռազմահայրենասիրական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Ելույթ ունեցողներն իրենց խոսքում անդրադարձան Հայկ Խաչատրյանի հերոսական կերպարին, նրա մարդկային առաքինություններին՝ շեշտելով հատկապես նրա հայրենասիրության բարձր որակը։
Հայկ Խաչատրյանը ռազմահայրենասիրական կազմակերպությունների կողմից հետմահու արժանացավ պատվոգրերի և մեդալների։
Ցերեկույթի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր և ասմունքային կատարումներ։
Ցուցադրվեց Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի պատրաստած «Նվիրում» տեսանյութը՝ նվիրված Հայկ Խաչատրյանին։
Միջոցառումը ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶԻՆՎՈՐԻ հանդեպ երախտագիտության և մեծարումի ձոներգ էր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են