Լուսանկարիչ Պողոս Պողոսյանի «Լեռան հառաչանքը և Լճի մրմունջները» պատկերագրքի շնորհանդես


    Բանախոս՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյան
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Պողոս Պողոսյանի նոր պատկերագրքի շնորհանդեսը: Բանախոս՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը ներկայացրեց հայ նշանավոր արվեստագետ լուսանկարչության վարպետ Պողոս Պողոսյանի ստեղծագործական անցած ուղին: Նա նշեց, որ օրերս լույս տեսավ վարպետ լուսանկարչի ևս մի նոր, հրաշալի պատկերագիրք՝ Արարատ լեռը և Սևանա լիճը ներկայացնող սքանչելի լուսանկարներով, «Լեռան հառաչանքը և լճի մրմունջները» խորագրով: Ելույթներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ինչպես նաև լուսանկարչի գործընկերները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են