Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Փարսադանյանի հիշատակին


    Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահացած Հերոսների հիշատակը։
Ներկաները դիտեցին Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից հեղինակած «Նվիրում» տեսանյութը՝ նվիրված 44- օրյա պատերազմում անմահացած Նարեկ Փարսաանյանին։ Նարեկի մասին խոնարհումի, երախտագիտության խոսք ասացին բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդ»֊ի նախագահ Արևշատ Ավագյանը, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Դերասանուհի Գայանե Սամվելյանը ընթերցեց Ռազմիկ Գալստյանի «Արցախյան կռվում զոհված Նարեկ Փարսադանյանին» նվիրված ստեղծագործությունը:
Անմահացած Հայորդու հանդեպ խոնարհումի, երախտագիտության հուշ-ցերեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի ջութակահարների համույթը /ղեկավար՝ Ալլա Պողոսյան, նվագակցում էր Տիգրան Ալավերդյանը/, գրող, երգահան, երգիչ, ճարտարագետ Արսեն Համբարյանը, երգահան Արմինե Եղիազարյանը: Միջոցառման ժամանակ հնչեցին Նոնա Պողոսյանի, Արևշատ Ավագյանի, Իլյա Արցախեցու, Արտուշ և Նարեկ Փարսադանյանների ստեղծագործությունները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են