Հայկազուններ համահայկական միաբանության «Հայկազուններ» պարբերականի 1-ին և 2-րդ համարների շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Հայկազուններ» համահայկական միաբանության «Հայկազուններ» պարբերականի 1-ին և 2-րդ համարների շնորհանդեսը:
Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ նվիրված մեր անմահացած Հերոսների հիշատակին։
Հնչեց ՀՀ օրհներգը։
Բացման խոսքով հանդես եկավ և միջոցառումը վարեց միաբանության անդամ, պատմաբան Գևորգ Յազըճյանը։
Երգահան, երգիչ, ճարտարագետ, Արսեն Համբարյանը ներկայացրեց «Հայկազուններ» համահայկական միաբանության օրհներգը՝ իր հեղինակային խոսքերով և երաժշտությամբ։
«Հայկազուններ» համահայկական միաբանության ստեղծման պատմությունը, հայեցակարգի, ծրագրի նախագիծը ներկայացրեց կազմակերպության հիմնադիր, գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը՝ շեշտելով ազգային ծրագրի առկայության հույժ անհրաժեշտությունը։
Երգահան, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Հայկազուններ» համահայկական միաբանության անդամներ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, ակադեմիկոս Ներսես Ահարոնյանը, սփյուռքահայեր Էրիկ Բաղդասարյանը, Վահագն Գրիգորյանը իրենց խոսքում կարևորեցին կազմակերպության առաքելությունը, վստահություն հայտնեցին միաբանության ընթացիկ գործունեությանը և իրենց պատրաստակամությունը՝ դրա կայուն, լիածավալ և արդյունավետ զարգացման գործին։
Գուսան Հայկազունը և Արսեն Համբարյանը հանդես եկան երգային կատարումներով։
Գևորգ Յազըճյանն ընթերցեց Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայկազուններ» համահայկական միաբանության հիմնադիր անդամ Արկադի Տեր-Թադևոսյանի/Կոմանդոսի/ վերլուծությունը պատերազմական գործողությունների վերաբերյալ։
Միջոցառման մասնակիցները հավատ և հույս հայտնեցին միաբանության ազգանպաստ գործունեության շարունակականության հանդեպ։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են