«Հիշատակի ղողանջներ» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44- օրյա պատերազմում անմահացած Մարտունի 3, 7-րդ վաշտի հերոս տղաներին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Գթության Մայր» միջազգային հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ համատեղ, կազմակերպվեց «Հիշատակի ղողանջներ» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44- օրյա պատերազմում անմահացած «Մարտունի 3», 7-րդ վաշտի հերոս տղաներին։
Միջոցառումն սկսվեց ՀՀ պետական օրհներգով և ՀՀ պետական դրոշի ներսբերմամբ։ Այնուհետև դահլիճը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց մեր անմահացած Հերոսների հիշատակը։
Ներկաները հուզմունքով դիտեցին Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի պատրաստած «Խոնարհում» տեսանյութը, որը նվիրված էր 44- օրյա պատերազմում անմահացած «Մարտունի 3», 7-րդ վաշտի հերոս տղաներին։
Անմահացած հերոսների հանդեպ ցավի, խոնարհումի, բայց և հպարտության և երախտագիտության հոգեբուխ խոսք ասացին «Գթության Մայր» միջազգային հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը, «Առաջին Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, «Եռաբլուր» գրքի խմբագիր Աննա Հովսեփյանը /Աննա Վան/, Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանների վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանը, Եզդիների ազգային միության նախագահ
Խդր Հաջոյանը, «Չղջիկներ» վետերանների միության նախագահ Նվեր Գալստյանը, հերոս Սլավիկ Իշխանյանի հայր Սամվել Իշխանյանը և այլք։ «Գթության Մայր» միջազգային հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Չիբուխչյանը, «Առաջին Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը հերոս տղաներին, Հայրենիքին մատուցած ծառայության համար, հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ» շքանշանով: Երաժշտական կատարումներով հանդես եկավ Անժելա Աղաջանյանը:
Ցուցադրվեց Իսահակյան գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի պատրաստած «Նվիրում» տեսանյութը։
Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Մեր անմահացած Հերոսների հանդեպ խոնարհումի, երախտագիտության և փառաբանումի այս հուշ-ցերեկույթը հայրենասիրության յուրատեսակ, հոգեցունց Ուխտ էր․․․

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են