ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2021 թվականին կազմակերպլ էին «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթ:
Մրցույթի հանձնաժողովի անդամներն էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մադլենա Հովսեփյանը և հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆաթմա Խաչատրյանը։
Մրցույթին մասնակցել է թվով 70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ: Մրցույթն անփոփվել է և հինգ անվանակարգում կան հաղթողներ և հատուկ մրցանակ:
Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում և հաղթող են ճանաչվել.
1. «Լավագույն համայնքային գրադարան»
Սպիտակի քաղաքային գրադարան
2. «Լավագույն մարզային գրադարան»
Շիրակի մարզային գրադարան
3. «Լավագույն նորարար գրադարան»
Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարան
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
ՀՀ ԳԱԱ գիտությունների ազգային ակադեմիայի գրադարան
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»
ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան
6. «Հատուկ մրցանակ»
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են