ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն էր գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում.
1. «Լավագույն համայնքային գրադարան»,
2. «Լավագույն մարզային գրադարան»,
3. «Լավագույն նորարար գրադարան»,
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»,
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:
Երևանի «Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ը հաղթող է ճանաչվել «Լավագույն նորարար գրադարան» անվանակարգում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են