Ռուզաննա Բոշյանի «Դուք ինձ չգիտեք…» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես


    «Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,
Իմը աշխարհում էս մի բուռ հողն է,
Թող որ անջրդի, թող որ քարքարոտ,
Այն իմ զավակն է ու իմ ծնողն է,
Թե հազար տեսակ լույս էլ շողշողա,
Ամենաքնքուշն արևիդ շողն է,
Աշխարհի բոլոր բար ու բարիքից՝
Իմը իմ այգու մի ճութ խաղողն է…»
Ռուզաննա Բոշյան
Սեպտեմբերի 9-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը լեփ-լեցուն էր: Ընթերցասեր հասարակայնությունը հավաքվել էր մասնակցելու բանաստեղծուհի Ռուզաննա Բոշյանի «Դուք ինձ չգիտեք…» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին: Ցերեկոյի բացումն ազդարարվեց հեղինակի Լոռվա բարբառով գրված ստեղծագործության /ընթերցումը՝ Վաչե Մոսինյանի/ տեսանյութի ցուցադրությամբ: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան բանասեր, գրականագետ Աելիտա Հովսեփյանը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Գոհար Կարապետյանը, բանասեր, մանկավարժ Սվետլանա Քոչարյանը և այլք: Ներկաներն ունկնդրեցին երաժշտական կատարումներ Գոհար Հարությունյանի և Կարինե Սարգսյանի կատարմամբ: Հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են