Հանդիպում գրող, դրամատուրգ Հովհաննես Ներզեթյանի հետ


    Հունիսի 25-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում գրող, դրամատուրգ Հովհաննես Ներզեթյանի հետ: Մի հեղինակ, ով իր ստեղծագործություններում արտացոլում է Հայաստանի շուրջ ծավալված դիվանագիտական խաղերը: Նրա կերպարները լի են մարդկային հայրենասիրությամբ և դրամատիզմով, ովքեր տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունների գեղարվեստական շարադրանքն են: Բացման խոսքով հանդես եկավ բանախոս լրագրող, հրատարակիչ Վարդան Բաղդասարյանը՝ ներկայացնելով հեղինակի անցած գրական ուղին: Հեղինակին ողջունեցին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ»-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, թարգմանիչ Խաչատուր Խաչատուրյանը և այլք: Ներկաներն ունկնդրեցին Հովհաննես Ներզեթյանի գրքերից հատվածներ՝ Գայանե Սամվելյանի և Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են