Տեղի ունեցավ<<Ճանաչենք մեր Հայրենիքը>>էլ.խաղ-մրցույթի 2-րդ փուլը


    Մարտի 5-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ի դահլիճում, <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր Հայրենիքը – Հայկ Նահապետից մինչև Արցախ >> էլեկտրոնային խաղ-մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցում էին ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի <<Վան>>, թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Նաիրեցիներ>>, թիվ 15 գ/մ-ի <<Նեմեսիս>>, թիվ 33 գ/մ-ի <<Արատտա>>, տեխնիկական գրականության բաժնի <<Անմոռուկ>> և Շենգավիթ համայնքի թիվ 32 գրադարանի <<Իմպրովիզ>> թիմերը: Եզրափակիչ փուլ դուրս եկան տեխնիկական գրականության բաժնի <<Անմոռուկ>> և Շենգավիթ համայնքի թիվ 32 գրադարանի <<Իմպրովիզ>> թիմերը, իսկ ԿԳ-ի <<Մանկական գրականության>> բաժնի <<Վան>>, թիվ 29 գրադարան մասնաճյուղի <<Նաիրեցիներ>>, թիվ 15 գ/մ-ի <<Նեմեսիս>>, թիվ 33 գ/մ-ի <<Արատտա>> թիմերը ստացան մասնակցության հավաստագրեր: Խաղ-մրցույթը վարում էր դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են