Վոկալի երեկո՝ նվիրված Ալ.Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակին


    2019 թ․ նոյեմբերի 25-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում ընդունվել է որոշում ՝ Ալ․ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։
Մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակի միջոցառումների շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը համատեղ կազմակերպում են միջոցառումներ:
Ապրիլի 28-ին Իսահակյան գրադարանի հյուրընկալ դահլիճում տեղի ունեցավ դասական վոկալի երեկո՝ Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների և նրանց նվիրյալ մանկավարժների մասնակցությամբ:
Երեկոյի ավարտին Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը պատանի երգիչներին, ուսուցիչներին և Դասական վոկալի բաժնին հանձնեց գրադարանի կողմից շնորհակալագրեր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են