«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների նկարազարդումների ցուցադրություն


    Ապրիլի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Ընթերցանության_մարաթոն_2021». Ռ․Պալացիոյի «Հրաշքը» գրքի հիման վրա՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների նկարազարդումների ցուցադրություն։ Իրենց ողջույնի խոսքում գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հասմիկ Կարապետյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն ՝ ընթերցանության մարաթոնի համակարգող, Ներսես Հայրապետյանը շնորհավորեցին կրթահամալիրի սաներին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան վեցերորդ ամենամյա ընթերցանության մարաթոնին մասնակցելու համար , և շնորհակալագրեր հանձնեցին «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրին և միջոցառման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար կրթահամալիրի ուսուցիչ Ալիսա Թալալյանին։ Միջոցառման ավարտին երեխաները շրջայց կատարեցին գրադարանում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են