Վազգեն Գևորգյանի «Ժամանակի հանգույցը» ֆիլմի ցուցադրություն


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի «Ժամանակի հանգույցը» ֆիլմի ցուցադրություն։ Ֆիլմի դիտումից հետո ակտիվ քննարկում սկսվեց հանդիսատեսի և հեղինակի միջև Քարահունջ մեգալիթյան համալիրի կամ Զորած քարերի ճարտարապետական հուշարձանի պատմության, Նավասարդի, Տաթևի վանական համալիրի և գավազանի, Հայկ-Օրիոնի համաստեղության, աստղերի ու Քարահունջի անմիջական կապի, առեղծվածային երևույթների, հնագույն գտածոների շուրջ:
Վազգեն Գևորգյանը գիտական մեկնաբանությամբ ներկայացրեց և բացատրեց, թե ինչպես կարելի է Քարահունջի աստղադիտարանի Զորած քարերի առանցքի միջով հետևել երկնային հասարակածի կուլմինացիոն կետին, որին Հայկ-Օրիոնի գոտին հասնում է 25920 տարին մեկ և խորհրդանշում է հին աստղային տարվա ավարտը և նոր աստղային տարվա սկիզբը։ Դա երկնային հասարակածի այն կետն է, որի օգնությամբ հին ժամանակների գիտնականները հաշվարկում էին ժամանակը և օրացույցեր կազմում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են