Երաժշտական ցերեկույթ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը «Ֆրանկոֆոնիայի օրեր» ծրագրի շրջանակում Իսահակյան գրադարանում կազմակերպեցին երաժշտական ինքնատիպ ցերեկույթ: Երաժշտական դպրոցի սաների կատարմամբ համերգի ընթացքում հնչեցին ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հյուրերը, գրադարանի ընթերցողները սիրով վայելեցին նմուշներ Պոլ Վախեի, Ժիրո Յուբերի, Շառլ Դյումոնի, Սեն-Սանսի, Ժո Դասենի, Մայքլ Վիլի, Դեբյուսիի, Գունոյի, Վեկերլենի, Մասնեի, Դելիբի, Միշել Լեգրանի, Անդրե Վայնենի, Շոուի, Կառվարենցի, Շ․ Ազնավուրի երաժշտարվեստի գոհարներից։Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը ողջույնի և գնահատանքի իր ջերմ խոսքում կարևորեց, որ Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում երաժշտարվեստի լեզվով մեկ անգամ ևս ձոներգվեցին համամարդկային արժեքներն ու գաղափարները, հայ և ֆրանսալեզու ժողովուրդների խաղաղասիրության, մարդասիրության առաքինությունները և ստեղծագործական բարձր արարումները։Տիկին Կարապետյանը բարձր գնահատեց Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի /տնօրեն՝ Մոնիկա Պետրոսյան/ մասնակցությունը «Ֆրանկոֆոնիայի օրեր» ծրագրին և սիրով դպրոցին պարգևատրեց գրադարանի շնորհակալագրով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են