Երաժշտական ցերեկույթ՝ «Խաղաղ մանկություն» խորագրով


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ «Խաղաղ մանկություն» խորագրով։
Գրադարանի հյուրերն էին ՀՀ Կոտայքի մարզի Քասախի «Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա»-ի ջութակի, դաշնամուրի և ֆլեյտայի բաժինների սաները՝ տնօրեն Ալլա Ասատրյանի, ուսուցչուհիներ Վարդ Կարապետյանի և Գոհար Կարապետյանի ուղեկցությամբ։Ստուդիայի սաները սիրով ներկայացրին նմուշներ հայ դասական երաժշտությունից։
Հյուրերին ողջունեց և միջոցառումը ջերմ խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը։
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը միջոցառման ավարտին հյուրերին պարգևատրեց գրադարանի շնորհակալագրով և հետաքրքիր գրքերով։
«Արվեստ մշակութային դպրոց-ստուդիա»-ի տնօրեն Ալլա Ասատրյանը երախտագիտության խոսք հղեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աշխատակազմին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։ Երաժշտական ցերեկույթը յուրովի խորհրդանշում էր գարնան և բնության հոգեթով զարթոնքը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են