Հանդիպում գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ։
Բացման խոսք ասաց և հանդիսությունը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց միության շնորհավորական ուղերձը։
Հովիկ Վարդումյանի գրողական և մարդկային դիմագծին անդրադարձան գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր, Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը, թարգմանիչ Էմմա Բեգիջանյանը և Ռոբերտ Դաշտոյանը։
Ելույթ ունեցողները բնութագրեցին Հ․ Վարդումյանին որպես հայրենասեր քաղաքացի, տաղանդավոր գրող, իսկ նրա ստեղծագործությունները՝ իմաստասիրական խոր և նոր բովանդակությամբ, տիեզերական փիլիսոփայական ընդհանրացումներով այժմեական և հույժ կարևոր ասելիք։
Գրողի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը, ասմունքող Աիդա Ասատուրյանը և դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը։ Երգիչ, երգահան Արսեն Համբարյանը հանդես եկավ հեղինակային երգերի կատարմամբ։
Միջոցառման ավարտին Հովիկ Վարդումյանը արծարծեց ազգային միասնության ծրագրային հարցեր։ Նա շնորհակալական խոսք հղեց հանդիպման մասնակիցներին, գրադարանի աշխատակազմին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են