Ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում ապրիլի 7-ին տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Շնորհավորանքի խոսքով միջոցառումը բացեց Ավ.Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա բարձր գնահատեց հայ կնոջ հեղինակավոր դերակատարությունն ընտանիքի ամրության, ինչպես նաև հասարակության բարոյական, քաղաքացիական զարգացումների և հայրենաշինության գործընթացներում։ Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը հոգեբուխ, բարձրարվեստ ասմունքային կատարումներով ներկայացրին արևելահայ և արևմտահայ հրաշափառ պոեզիայից գոհարներ՝ մայրության և սիրո թեմաներով ։ Հայ և համաշխարհային երաժշտության հետաքրքիր նմուշների կատարմամբ հանդես եկավ «Արար» երիտասարդական երգչախումբը, գեղարվեստական ղեկավար` Գոռ Մելքումյան։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են