Ալեքսանդր Սպենդիարյան-150


    Ալ. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հայ ազգային երաժշտության համերգ: Գրադարանի հյուրերն էին Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները և նրանց բազմավաստակ մանկավարժները:
Հնչեցին նմուշներ Ալ. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Նարեկացու, Նիլոլո Պագանինիի, Ա. Խաչատրյանի, Ծովինար Հովհաննիսյանի կոմպոզիտորական և հայ ժողովրդական երաժշտության մարգարիտներից: Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց իսաները, որոնք <<Կամերտոն-Սոլիստ>> մրցույթի մրցանակակիրներ են, փայլուն և բարձր արհեստավարժությամբ ներկայացրին հայ երաժշտարվեստի խորունկ հմայքը և գեղարվեստական զորեղ ներուժը:
Հանդիսատեսները ջերմ և հոգեբուխ ծափողջույններով արձանագրեցին հայ տոհմիկ երաժշտության, մեծն Ալ. Սպենդիարյանի երաժշտարվեստի և դրանց տաղանդավոր, պատանի ժառանգորդների ոգեղեն հաղթանակը: Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և գրադարանի կողմից հանձնեց շնորհակալագիր։
Միջոցառումը ողջույնի և գնահատանքի խոսքով բացեց գրադարանի աշխատակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյան-Մարտիրոսյանը,համերգը վարեց ասմունքող Աիդա Ասատուրյանը: Հյուրերը ջերմ երախտագիտության խոսք հղեցին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և ողջ աշխատակազմին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են