«Վ.Պետրոսյանի<<Ս.Շահումյան. Նրա կյանքի պատմությունը>> շնորհանդեսը»


   Փետրվարի 6-ին, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանի <<Ստեփան Շահումյան. նրա կյանքի պատմությունը>> երկհատորյակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին գրքի խմբագիր, պրոֆեսոր Բաբկեն Վարդանյանը, հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, <<Հայրենական ապրանքարտադրողների>> միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, լրագրող, հրապարակախոս Նորիկ Պետրոսյանը, փիլիսոփա, պրոֆեսոր Սարգիս Խաչատրյանը, գրականագետ Ազատ Եղիազարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,պ.գ.դ. Աշոտ Մելքոնյանը և այլոք : Ներկաներին ողջունելու էին եկել Երևանի Ստ. Շահումյանի անվան դպրոցի սաները:Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի , սոպրանո Մագդա Մկրտչյանը և երգչուհի Եպրաքսյա Պողոսյանը,որոնք ներկայացրեցին հայ դասական երաժշտության հրաշալի նմուշներ : Դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը, ով նաև շնորհանդեսի հանդիսավարն էր, հատվածներ ներկայացրեց գրքից: Խոսք տրվեց նաև գրքի հեղինակ Վլադիմիր Պետրոսյանին, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին իր աշխատանքը գնահատելու համար և ներկայացրեց իր գիտահետազոտական աշխատանքների առաջիկա ծրագրերը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են