Մեր գրադարանում իր ծննդյան 70 ամյակն էր նշում Գրիգոր Ջանիկյանը


   Դեկտեմբերի 2-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հյուրընկալ դահլիճում իր ծննդյան տոնն էր նշում արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Գրիգոր Ջանիկյանը: Դահլիճը լի էր հյուրերով: Սիրելի արձակագրին շնորհավորելու էին եկել բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը,արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմուքող Սիլվա Յուզբաշյանը, ՀԺՄ նախագահ Աստղիկ Գևորգյանը, արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ անդամ Նորայր Ադալյանը, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, <<ՎՄՎ պրինտ>> հրատարակչության տնօրեն Վահրամ Մնացականյանը, բոստոնահայ գրող Ավիկ Դերենցը, «Կանչ» թերթի խմբագիր Վարուժան Մնացականյանը, մահապարտ Սպարտակ Մաթևոսյանը, գրականագետ, ՀԳՄ անդամ Ավիկ Իսահակյանը, ԵՊՀ <<Վարդանանք>> ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, Երկրապահ Կամավորականների միության անդամ Հակոբ Հակոբյանը, մահապարտ, էստոնացի Ֆելիքս Բուրմանը, ԱՍԱԼԱ-ից Վազգեն Սիսլյանը,Վարուժան Կարապետյանը: Ծննդյան տոնը լավ առիթ էր պարոն Ջանիկյանին՝ կատարած աշխատանքի համար , պարգևատրելու համար: Էդուարդ Միլիտոնյանը Հայաստանի գրողների միության կողմից հոբելյարին պարգևատրեց <<Գրական վաստակի համար>> մեդալով, <<Հավատարիմ մասնագիտությանը>> մեդալը հանձնվեց ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի կողմից, ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարոն Ջանիկյանը պարգևատրվեց <<Ոսկե մեդալով>>, իսկ ԵԿՄ-ի կեղմից՝ <<20 տարի>> հուշամեդալով: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ԿԳ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը և Գրիգոր Ջանիկյանին հանձնեց գրադարանի ուղերձը: Բազմաթիվ անակնկալներից հուզված պարոն Ջանիկյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ ջերմ խոսքերի և իր կողքին լինելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են