Նարինե Ավագյանի առաջին՝<<Լռության խորհուրդը>>, գրքի շնորհանդես


   Նոյեմբերի 12-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ Նարինե Ավագյանի առաջին՝<<Լռության խորհուրդը>>, գրքի շնորհանդեսը,որը կազմակերպել էր <<Տիր>> գրական ակումբը: Շնորհանդեսը բացեց <<Տիր>> գրական ակումբի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը: Պարոն Սարոյանը ներկաներին ծանոթացրեց գրական ակումբի գործունեության հետ՝ նշելով , որ <<Լռության խորհուրդը>> ևս լույս է տեսել ակումբի ջանքերի շնորհիվ: Հեղինակին շնորհավորեցին և գրքի մասին իրենց կարծիքը հայտնեցին գրող Հովհաննես Շանթը և ընթերցող, գրադարանագետ Վիոլետտա Մինասյանը: Երեկոյի ընթացքում գրքից տարբեր հատվածներ կարդացին ասմունքող Գայանե Սամվելյանը և Նարինե Ավագյանի դստրերը՝ Սոնան, Գոհարը և Կարինեն: Երեկոյի վերջում հանդես եկավ Նարինե Ավագյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ջերմ խոսքերի, իսկ Կենտրոնական գրադարանի տնօրինու-թյանը՝ հյուրընկալ տանիք տրամադրելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են