Գրքերի նվիրատվություն


   Նոյեմբերի 5-ին Ավ. Իսահակյան ԿԳ-ն՝ հանձինս Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի, ձեռք բերեց նոր բարեկամներ: Այդ օրը գրադարանի ֆոնդը հարստացավ նոր գրքերով` վետերանների խորհրդի նվերով: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ այս նվիրատվությունը չափազանց կարևոր է գրադարանի և ընթերցողների համար:Նա գրադարանի շնորհակալագիրը հանձնեց խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանին : Վետերանները հուզված էին ջերմ ընդունելությունից և փաստեցին, որ այս բարեկամությունը շարունակական բնույթ կկրի: Վերջում հյուրերը իրենց բարեմաղթանքները թողեցին <<Գրադարանի բարեկամների >>-ի հուշասյան վրա:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են