<<Ճանաչենք մեր մեծերին-Հովհաննես Շիրազ-100 >> եզրափակիչ փուլ


   Հոկտեմբերի 31-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ <<Ճանաչենք մեր մեծերին-Հովհաննես Շիրազ-100 >> մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում էին թիվ 15 գ/ մ-ի <<Մասիս>> և տեխնիկական գրականության բաժնի <<Աստղիկ>> թիմերը: Մրցույթը անցկացնում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ժյուրիի կազմում էին ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գոհար Գալստյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը: Մրցույթում հաղթեց տեխնիկական գրականության բաժնի <<Աստղիկ>> թիմը , ով պարգևատրվեց պատվոգրերով և նվեր ստացավ գրքեր, իսկ թիվ 15 գ/ մ-ի <<Մասիս>> թիմը ստացավ մասնակցության հավաստագիր

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են