Հովիկ Վարդումյանի <<Փոքր Մհերի վերադարձը>> գրքի շնորհանդեսը


Հոկտեմբերի 29-ին Ավ. Իսահակյանի ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի <<Փոքր Մհերի վերադարձը>> գրքի շնորհանդեսը: Դահլիճը լի էր գրողներով, մտավորականներով, ընթերցողներով, ովքեր տպավորված էին Մհերի կերպարով և ուրախ էին նրա << վերադարձով>>: Գրքի մասին կարծիք արտահայտողներն այն համոզմունքն ունեին, որ այս գիրքն ուղղակի անհրաժեշտ է կարդալ՝ ավելի լավ ճանաչելու մեզ շրջապատող միջավայրը և համոզված էին, որ այն կօգնի գտնելու այն հայորդուն, ով կդառնա առաջնորդ: Շնորհանդեսի ընթացքում իրենց շնորհավորական խոսքերով հանդես եկան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը /Հրաչo/, արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, <<Հայկական հանրագիտարան>>հրատարակչության գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը, դերասան Սամվել Ղազարյանը, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը, բանաստեղծուհի Նանեն, արձակագիր, ազատամարտիկ, Հովիկ Վարդումյանի զինակից ընկեր Աղավնի Սահակյանը, բանաստեղծ, ազատամարտիկ Նարեն: Երաժշտական կատարումներով հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը՝: Վերջում, ջերմ շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Հովիկ Վարդումյանը:
Գրքի շնորհանդեսը վարում էր ասմունքող Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են