Այցելություն Կոմիտասի անվան Պանթեոն


   Երկար տարիներ ի վեր՝ ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս Ավ. Իսահակյանի անվան գրադարանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի ներկայացուցիչները այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծն Իսահակյանին:
Վարպետի թոռը, ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը շնորհակալություն հայտնելով Ավ. Իսահակյանի անունը պատվով կրող նշված կազմակերպություններին, մեկ անգամ ևս անդրադարձավ Վարպետի գրական-մշակութային ժառանգությանը: Նրա խոսքը շարունակեց մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկը՝ Հենրիկ Էդոյանը, ով ներկա դպրոցականներին ավանդեց Վարպետի գրական ժառանգությունը կրելու և եկող սերունդներին փոխանցելու պատիվը:
Իսահակյանի գործերից ներկայացրեցին դպրոցականները և ասմունքող, դերասանուհի Գայանե Սամվելյանը:
Իսահակյանական ամիսը շարունակվում է…

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են