Անահիտ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրությունը


   Հոկտեմբերի 4-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում, <<Հանդիպման վայրը գրադարան>> ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Անահիտ Խաչատրյանի ՝ <<Զարմանահրաշ աշխարհ>> լուսանկարների ցուցադրությունը: Պրոֆեսիոնալ կերպով լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 3 տարի առաջ: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է անհատական ցուցահանդեսներ ունենալ <<Նարեկացի>> արվեստի միությունում, բնության պահպանության թանգարանում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և դիպլոմների: Իսահակյան գրադարանում ներկայացվել էին նրա ինչպես արդեն հայտնի, այնպես էլ դեռևս չցուցադրված աշխատանքներ: Նկարչուհին իր աշխատանքներն օգտագործում է որպես միջոց՝ ցույց տալու բնության բոլոր գույները, հրաշագեղ պատկերները: Լուսանկարչուհուն ողջունեց Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակող, ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դոցենտի պաշտոնակատար Գրիզելդա Ամիրյանը, ով բարձր գնահատեց այն նվիրումն ու պատասխանատվությունը, որով Անահիտ Խաչատրյանը մոտենում է իր աշխատանքերին: Լուսանկարչուհուն իր ջերմ խոսքերով ողջունեց նաև Ավ. Իսակայանի ԿԳ-ի ուսումնական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Տիկին Բարսեղայանը, տպավորված լինելով նկարչուհու աշխատանքներով, հույս հայտնեց, որ նա հետագայում նորից կհյուրընկալվի գրադարանում: Անահիտ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը և բոլոր ներկաներին՝ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են