Ավարտվեցին Բրիտանական կենտրոնի անգլերենի դասընթացները


   Երկամսյա քրտնաջան աշխատանքից հետո ավարտվեցին Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի Բրիտանական կենտրոնի կողմից կազմակերպված անգլերենի անվճար դասընթացները: Դասընթացներն անցկացնում էին Բրիտանական կենտրոնի աշխատակիցներ Մարիաննա Հարությունյանը, Լիլիթ Մանուկյանը և կենտրոնի կամավոր Արմինե Կարապետյանը:Դասընթացների մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ՝ միառժամանակ զարգացնելով իրենց լսողական և քերականական հմտությունները: Միջոցառման ընթացքում Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հանձնեց վկայագրեր՝ մեր մասնակիցներին մաղթելով նորանոր ձեռքբերումներ կրթական ոլորտում: Նշենք նաև , որ մասնակիցները պատրաստել էին փոքրիկ նյութ՝ նվիրված Լոնդոն քաղաքի պատմությանը և Ուիլյամ Շեքսպիրի կյանքին: Հուսով ենք, որ ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն նրանց ուսումնական գործընթացում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են