Լյուդվիգ Կարապետյանի ծննդյան 75 - ամյակի հանդիսությունը


   Սեպտեմբերի 26-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ հրապարակախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանի 75 ամյակին նվիրված ցերեկոն: Շնորհավորական խոսքով հանդես եկավ բանաստեղծ, նկարիչ, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, ով հոբելյարին հանձնեց ՀՀ Մշակույթի նախարարության <<Գրիգոր Նարեկացի>> հուշամեդալն ու պատվոգիրը: Անվանի ու սիրված գրականագետին շնորհավորեցին և իրենց նվերները հանձնեցին գրող, լրագրող, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը / <<Հավատարմություն մասնագիտությանը>> հուշամեդալ /, <<Անանիա Շիրակացի>> միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Սեյրան Աֆյանը, Արագածոտնի մարզի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը, <<Հայաստան>> ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, ՀԳՄ մանկապատանեկան բաժանմունքի նախագահ, <<Ծիծեռնակ>> հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, գրող, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, կինոգետ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը: Հանդիսության ընթացքում դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը հատվածներ կարդաց հեղինակի ստեղծագործություններից: Բանաստեղծ, արձակագիր Լյուդվիգ Կարապետյանի վաղեմի ընկեր ու բարեկամ Լիպարիտ Սարգսյանը օրվա հերոսին ընծայեց գրիչ՝ խրախուսելով նրան շարունակել գրել, իսկ նկարիչ, լրագրող Ցոլակ Կանթեղը՝ իր նկարներից մեկը: Միջոցառմանը ներկա բանաստեղծ Ռաֆայել Սահակյանն և բանահավաք, բանաստեղծ Ալեքսանդր Էքնոսը հոբելյարին ողջունեցին գեղեցիկ երաժշտական կատարումներով: Հետաքրքրական էր լսել Լ. Կարապետյանի թոռնիկի ողջույնի խոսքը՝ ուղղված պապիկին: Շնորհավորական խոսք ասաց և հեղինակին գրադարանի ուղերձը հանձնեց նաև <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հանդիսության վերջում խոսքի իրավուքը տրվեց Լյուդվիգ Կարապետյանին, ով՝ իրեն բնորոշ հումորով, մի քանի զվարճալի պատմություն պատմեց և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ անակնկալների ու ջերմ խոսքերի համար: Անակնկալներից մեկը հոբելյանական տորթի մուտքն էր դահլիճ՝ վառվող մոմերով և <<Ծնունդդ շնորհավոր >> երգի ուղեկցությամբ :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են