Լիզա Բերքյան-Աբրահամյանի <<Արա Բերքյան>> գրքի շնորհանդեսը


   Սեպտեմբերի 11-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ գերմանաբնակ գրող,լրագրող Լիզա Բերքյան- Աբրահամյանի << Արա Բերքյան>> գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է գերմանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ և հայազգի գործիչ Արա Բերքյանի կյանքի և գործունեության մասին: Շնորհանդեսի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան և կատարած մեծ աշխատանքի համար Լիզա Բերքյանին շնորհակալություն հայտնեցին գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, <<Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան>>-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, լրագրող Իրինա Կրպեյան-Բարսեղյանը, մշակույթի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը, հայագետ, մատենագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, օդաչու Վալենտին Նազարյանը, լրագրող Ադամ Ադամյանը: Լիզա Բերքյանին իր յուրահատուկ նվերներն ընծայեց արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը: Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը շնորհավորեց նոր գրքի ծնունդը և կարևորեց Արա Բերքյանի մասնագիտական /ճարտարագիտական / և գրական ժառանգությունը : Երեկոյի ընթացքում դերասանուհի Գայանե Սամվելյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ <<Արա Բերքյան>> գրքից : Միջոցառումն իր երախտիքի խոսքով ավարտեց գրքի հեղինակ Լիզա Բերքյան-Աբրահամյանը::


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են