ԶԱՐԳԱՑՈւՄ հասարակական շարժումը, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի աջակցությամբ, հրավիրում է ձեզ փետրվարի 24-ին, ժամը 15:30-ին մասնակցելու «Հանդիպում ԶԱՐԳԱՑՈՒՄ հասարակական շարժման հետ և Կամավորության հնարավորություն» միջոցառմանը:
Շարժման նախագահ Վահան Եղիազարյանը կներկայացնի ԶԱՐԳԱՑՈՒՄ հասարակական շարժումը և կխոսի շարժման գործունեության մասին:
Այս հանդիպումը հնարավորություն կտա.
1) ծանոթանալու շարժման առաքելությանը և կառուցվածքին,
2) տեղեկանալու կատարված և իրականացվելիք ծրագրերին,
3) միանալու ԶԱՐԳԱՑՈւՄ հասարակական շարժմանը՝ որպես կամավոր:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ
https://goo.gl/w5ZWzi
Բոլոր հարցերի դեպքում կապվել
հեռ. +374 77 73 15 70
E-mail: info.zargatsum@gmail.com
Հարգանքով՝
ԶԱՐԳԱՑՈւՄ հասարակական շարժում
Հասարակության հետ կապերի բաժին


Հեղինակային իրավունքները պաշտպանված © են