«Թումանյանական ընթերցումներ»


    Հարգելի գործընկերներ,
Փետրվարի 19-ին լրանում է ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի մի խումբ գրադարաններ նախաձեռնել են այդ օրը նշանավորել մի յուրահատուկ միջոցառումով, որը նրանք պայմանականորեն կոչել են «Թումանյանական ընթերցումներ»:
Այդ օրը տարբեր գրադարաններում ընթերցողները կկարդան Թումանյանի ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ և պատմվածքներ, հատվածներ կընթերցեն նրա նամակներից, կպատմեն ժամանակակիցների հուշերը Թումանյանի մասին: Յուրաքանչյուր գրադարան ինքնուրույն է որոշում, թե ի՞նչ ձևաչափով և օրվա ո՞ր հատվածում է միանալու միջոցառմանը: Մասնակից գրադարանները ժամը 12:00-ից մինչև 15:00-ի սահմաններում՝ նախապես տրված համացանցային կայքի հղման միջոցով, տեսակապ կհաստատեն Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի հետ և 5 րոպեի սահմաններում կկարդան Թումանյանի ստեղծագործություններից որևէ մեկը:
Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարության բոլոր մասնակիցները և գրադարանները «Գիրք նվիրելու օրվա» կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից գրքեր նվեր կստանան:
Միջոցառմանը միանալու համար անհրաժեշտ է համակարգչում ունենալ Google Chrome դիտարկիչի ամենաթարմ տարբերակը և լինել Youtube-ի գրանցված օգտատեր։ Համակարգիչը պետք է համալրված լինի վեբ տեսախցիկով և բարձրախոսով։
Ծրագրում ընդգրկվելու համար հետևե՛ք մեր հետագա ցուցումներին: Ծրագրի մասնակցության պայմանների մասին հրահանգչական նամակները կտարածվեն ALIS էլեկտրոնային հաղորդագրությունների հարթակով: Ծրագրի մասին բոլոր հրահանգները և ուղեցույցները կհրապարակվեն Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի http://www.isahakyanlibrary.am/, ինչպես նաև Հայաստանի հանրային գրադարանների www.reglib.am կայքում: Մեր հրապարակումներին հետևեք նաև ֆեյսբուքում և թվիթերում:
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Նազիկ Հովասափյան
Հասմիկ Կարապետյան
Ներսես Հայրապետյան

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են