Թափուր փոխարինող աշխատատեղի հայտարարություն


    Երևանի «Ավ, Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ
Աշխատանքի անվանումը- գրադարանավար «Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի «Բրիտանական կենտրոն» բաժնում
Հայտերի ընդունման սկիզբը – 01.07.2022թ.
Ավարտը – 15.07.2022թ.
Աշխատանքի նկարագրություն
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի « Բրիտանական կենտրոն» բաժնի գրադարանավարը պատասխանատու է բաժնում իրականացվող հետազոտական, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների համար։ Գրադարանավարը համակարգում է բաժնի ռեսուրսները և նպաստում տարածմանը։
Պահանջվող կրթական աստիճան- բարձրագույն
Պահանջվող որակավորումները և հմտությունները
• ընդհանուր գիտելիքներ հայ և համաշխարհային պատմության, մշակութային արժեքների, կրթության և քաղաքական համակարգերի վերաբերյալ,
• ընթերցողների շրջանում հետաքրքրություն ստեղծել ընթերցանության և գրքի մշակույթի շուրջ,
• հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
• ընթերցողների հետ աշխատելու հմտություն,
• աշխատանքային հանձնարարությունների կարևորում,
• արդյունավետ կերպով ներկայացնելու գրադարանի մասին տեղեկատվությունը տարբեր տարիքի խմբերի և կրթական մակարդակներում,
• ժամանակին արձագանքել ղեկավարներին և ընթերցողներին հետաքրքրող հարցերին,
• տիրապետել համակարգչային հիմնական գիտելիքներին /Internet, Microsoft Windows, Microsoft Office /:
Աշխատավարձը- 100.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկային պարտավորությունները):
Ցանկացողներն իրենց անգլերեն և հայերեն լեզվով կենսագրականները կարող են ներկայացնել Բրիտանական կենտրոն կամ ուղարկել ներքոնշյալ էլեկտրոնային հասցեին.
Հասցե - Նալբանդյան 4/1
Հեռախոսահամար- (010) 58 96 10
Էլեկտրոնային հասցե- yerevanbritishcenter@gmail.com
«Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են