<<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի գրացուցակների կազմակերպման բաժնի գործառույթները


    Տեղեկատու համակարգի (տարբեր տիպի գրացուցակների) միջոցով իրականացվում է ընթերցողական բոլոր խմբերի տեղեկատու- մատենագիտական սպասարկումը, մատենագիտական գիտելիքների տարածումը: Տեղեկատու համակարգի հիմնական նպատակն է ընթերցողին ծանոթացնել գրադարանի ամբողջ ֆոնդին` գրքերին, տեսալսողական և տպագիր նյութերին:
    Գրացուցակների միջոցով սպառիչ պատասխան է տրվում գրադարանի ֆոնդի մասին:
Գործառույթները
      • Գրացուցակների բաժինը վարում է այբբենական, կարգային, համահավաք, վերնագրային, մատենաշարային գրացուցակների համակարգը և կարգային գրացուցակին կից այբբենական-առարկայական ուղեցույցը.
      • Սպասարկումն իրականացվում է ավտոմատացված էլեկտրոնային և դասական գրացուցակային համակարգի միջոցով, որոնք պարբերաբար համալրվում են նոր ստացված գրականության և՛ էլեկտրոնային, և՛ դասական քարտերով.
      • Բաժինն ընթերցողներին օգնում է ճիշտ կողմորոշվել գրացուցակների համակարգում` տալով անհրաժեշտ մատենագիտական գիտելիքներ.
      • Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարվում է ընթերցողների կողմից պատվիրված և մերժված պատվիրաթերթիկների հաշվառում՝ ֆոնդն անհրաժեշտ ընթացիկ և հետադարձ համալրման միջոցով հարստացնելու նպատակով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են